Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա լարվածությանը՝ խաղաղության պայմանագրի պատրաստմանն ուղղված աշխատանքները չեն դադարել. դա կարևոր առաջնահերթություն է: Այս մասին ամենշաբթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, սեպտեմբերի 13-14-ին՝ Երևան:

«Բանակցությունների հիմնական թեման հենց եղել է խաղաղության պայմանագրի նախագիծը: Մենք փորձում ենք մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Այդ ջանքերը կշարունակվեն»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հիմքերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն են:

Զախարովան հույս է հայտնել, որ հրադադարի մասին վերջին պայմանավորվածությունները կպահպանվեն, և հակասությունները կկարգավորվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այդ թվում՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում:

Related posts

Աշխատաշուկան՝ աղքատության նվազեցման առանցքում. Համաշխարհային բանկի նոր զեկույցը

Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է