Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 0:10 հաշվով պարտվեց վերախաղարկված խաղում

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն այսօր վերախաղարկեց 2023թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Նորվեգիայի հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Երևանում մեկնարկած խաղը ուժեղ մառախուղի պատճառով ընդհատվել էր 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Վերախաղարկման ընթացքում հյուրերը խփեցին ևս մեկ գնդակ և հաղթեցին 10:0 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց խաղերը 2021 թվականում: Մեր թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրած 6 խաղում կրել է նույնքան պարտություն, չի խփել ոչ մի գոլ, իսկ սեփական դաշպասում ընդունել է 46 գնդակ: Նման խայտառակ արդյունք չի գրանցվել ընտրական փուլին մասնակցող ոչ մի թիմի կողմից: Ճիշտ է, Լատվիայի կանանց հավաքականը 5 խաղում նույնպես 46 գոլ է բաց թողել, սակայն հասցրել է 2 գնդակ խփել: Ինչևէ, սա վկայում է այն մասին, որ մեր ֆուտբոլիստուհիները դեռևս պատրաստ չեն նման մակարդակի խաղերին:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2022թ ապրիլի 7-ին, Լեհաստանի ընտրանու հարկի տակ:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի