Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլում». Հայաստանը 2-րդ հորիզոնականում է

Վայրկյաններ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի 20-րդ մրցույթը. հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ իր Oh Maman! երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն DANCE! երգով ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 16 երկիր։ Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ 15-րդ համարի ներքո:

Ըստ մրցույթի քվեարկության կարգի, որն անցկացվում էր jesc.tv կայքում, մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե:

Related posts

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան