Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Մարտունու, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրությունում։

Related posts

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ