Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը զգուշավոր է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն արդեն մտածում է աշնանը կայանալիք աշխարհի առաջնության մասին: Մասնագետը զգուշությամբ է արտահայտվում մեր հավաքականի հնարավորությունների մասին. «Չեմ խոստանում մեծ հաղթանակներ, բայց ամեն ինչ կարվի այդ ճանապարհին»: Վերջերս Վարշավայի միջազգային մրցշարի մրցանակային արդյունքները հավաստում են մի փաստ՝ լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն մարզական տարվա գլխավոր իրադարձությանը կազմ ու պատրաստ լինելու համար: Առայժմ մեր հավաքականի անվիճելի առաջատարն է 97 կգ քաշային կարգում հանդես եկող անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Լեհաստանում ոսկե մեդալակիր էր դարձել 67 կգ քաշային Սլավիկ Գասպարյանը, իսկ արծաթե մեդալներ էին ստացել 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանն ու 82 կգ քաշային Կարապետ Չալյանը: Արդյունքները համեստ են, ասել է թե՝ Արմեն Բաբալարյանն ունի աշխատանքային մեծ ճակատ ու քիչ ժամանակ աշխարհի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ