Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է. Ռուբինյան

Լրագրողներն այսօր հարց ուղղեցին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին՝ հետաքրքրվելով ընդդիմության կոնսոլիդացիայի վերաբերյալ, ինչին ի պատախան՝ Ռուբինյանն ասաց՝ չի ասել, որ իրեն մտահոգում է կոնսոլիդացիան, այլ այն, որ կաշառակերներն ու թալանչիները, որոնք ուզում են Հայաստանի անկախությունը մատաղ անել, ցանկանում են գալ իշխանության:

«Դա շարունակում է մտահոգել, և ես կարծում եմ՝ դա մտահոգում է Հայաստանի ժողովրդին, և ես կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է»,- ընդգծեց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի ներկուսակցական մարզային այցերի ժամանակ մարդկանց հետ շփումներին, պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կա՞ն նաև իրենցից դժգոհ մարդիկ, նշեց՝ ընտրական տրամաբանությունը չի նշանակում՝ բոլորն ամեն ինչից գոհ են:

«Ընտրական տրամաբանությունը հետևյալն է՝ իքս քաղաքացին ունի՞ այնքան համակրանք և վստահություն իքս քաղաքական ուժի նկատմամբ, որպեսզի ընտրի այդ ուժին, թե՞ ոչ: Մենք դա տեսել ենք: Մենք երկու օր մարզերով գնացել ենք և երևի մեկ-երկու բացասական դեպք է եղել:

Իսկ արտաշատցի խանութպանի դեպքը ապացույցն է նրա, որ Հայաստանում կա ազատ խոսք, որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքը արտահայտել, նույնիսկ դա կարող են անել կոպիտ ձևով, և նրանց դրա համար ոչինչ չի լինի»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահի տեղակալը:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ