Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում լուծել առկա վեճերը միջազգային մարդասիրական նորմերի հիման վրա. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցի տեղակալ Գենգ Շուանգը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Պեկինն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը հույս է հայտնում, որ կողմերը հրատապ կլուծեն մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ դիվանագիտության միջոցով:
«Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են: Երկու երկրների շահերից է բխում համագործակցության ճանապարհով ընթանալը: Վերջին տարիներին ՀՀ, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություն են ընդունել՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական համագործակցության, տրանսպորտային հաղորդակցությունների և սահմանային խնդիրների վերաբերյալ:

Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան կողմերի միջնորդությամբ քննարկումներ են ունեցել՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և կոնկրետ գործողություններ՝ վիճահարույց խնդիրները խաղաղ դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծելու և լուծելու: Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել, փոխադարձ զիջումների գնալ՝ 4 համատեղ հայտարարությունների և այն ջանքերի հիման վրա, որոնք գործադրվել են նախորդ ժամանակահատվածում՝ կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, և լուծելու առկա վեճերը միջազգային մարդասիրական նորմերի հիման վրա: Չինաստանը պատրաստ է նպաստել բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն այդ նպատակներին հասնելուն»,- նշել է ՄԱԿ-ում Չինսատանի մշտական ներկայացուցչի տեղակալը:

Related posts

Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար են սատկել

Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան

Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին