Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը. Գյուլեր

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և համագործակցության հիմնադրամի» կազմակերպած միջոցառմանը։ 

«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշել է նա՝ աջակցություն հայտնելով գործընթացի ավարտին ուղղված այն ջանքերին, որոնց արդյունքում կամրապնդվի կայուն խաղաղություն՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղության ու բարօրության:

«Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի»,- հայտարարել է Գյուլերը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ամուր համերաշխությունը ևս այդ նոր շրջանի կարևորագույն երաշխիքներից մեկն է։

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը