Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել  Նիգերիայի Դաշնային Հանրապետության նախագահ Մուհամադու Բուհարիին՝ Հայաստանի Հանրապետության և Նիգերիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Նիգերիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Related posts

Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութին

Ինդոնեզիայի արտահանման վերահսկողության խստացման ֆոնին ածխի գները հասել են գրեթե երկամյա առավելագույնի