Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումը. ՀՀ վարչապետը՝ Հյուսիսային Մակեդոնիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Դիմիտար Կովաչևսկիին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հաջողության լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին