Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է, բայց Կազմակերպությունը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում. Միրզոյան


Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա:

Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ռուսներ բավականին հարմարավետ են ապրում Հայաստանում, իրենց բիզնեսն են»,- ասաց Միրզոյանը։

Խոսելով Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների մասին՝Միրզոյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հավաքներ անցկացնելու ազատությունը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից:

«Ավելին, որոշման նախագիծը դրված է սեղանին։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», – ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում, և դա խնդրահարույց է։

Related posts

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Հայաստանի պատմական մայիսները. 80 տարի առաջ և այսօր

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան