Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity)․ այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։

ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։

Նշվեց, որ ԱՄՆ նախագահը կստարագրի որպես վկա, իսկ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ստորագրելով փաստաթուղթը, կհաստատեն իրենց ուղին դեպի խաղաղություն, բարեկեցություն և կայունություն։

 

Related posts

Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղվում է Ռուսաստան