Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի նոր դարաշրջան. Նիկոլ Փաշինյան

Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Մենք անցյալի պատմությունից ավելի լավ պատմություն գրելու հիմքեր ենք դնում:
Այս մասին Սպիտակ տանը մեկնարկած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը:
«Այս բեկումնային հաջողությունն անհնար կլիներ առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության ու վճռական հանձնառության՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա«,- ասաց վարչապետը:

Related posts

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը