Համեստ Աֆրիկյանը բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել

Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այդ մասին ասված է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:

«Մեր առաջին ոսկե մեդալակիրը 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն է։ Հայ մարզուհին շատ բարդ մենամարտ անցկացրեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ 3-րդ՝ վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, մրցակից բարձրահասակ էր և անընդհատ ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածներն ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին մեզ»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Քննարկվել են Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ենոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ են իրականացվում. «Ճանապարհային դեպարտամենտ»