Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը․ Մհեր Գրիգորյան

Համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցադրմանը․

«Այս իրավիճակում և մասնավորապես սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություններ որոշելը ամենակարևոր հարցն էր»։

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ առողջապահական, սոցիալական, ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշվել է քննարկել միասին և իրականացնել համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ․ «Հիմնադրամը մոտ ժամանակներում մանրամասն կներկայացնի ծախսերի ուղղությունները մանրակրկիտ»,-եզրափակեց փոխարչապետը։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է