Հաղորդակցությունների ապաարգելափակման վերաբերյալ Բաքուն Երևանի հետ սկսել է բանակցային գործընթաց. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ղեկավար Ան Լինդեի հետ հանդիպմանը հատարարել է, որ Բաքուն արդեն սկսել է բանակցային գործընթաց՝ Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակման վերաբերյալ, այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մենք արդեն սկսել ենք բանակցային գործընթացը Հայաստանի հետ՝ հաղորդակցությունները բացելու վերբերյալ: Դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մի մասն է: Մի շարք հանդիպումներ արդեն կայացել են տարբեր մակարդակներում: Սա կարող է շրջադարձային լինել պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար: Հաղորդակցությունների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին, կստեղծի նոր հնարավորություններ և կտա նոր դինամիկա: Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան», – ասել է Ալիևը:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ