Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը։ Այս տեղեկությունը հաստատում են կառույցում Factor․am-ի աղբյուրները։ Թե ինչն է ազատման դիմում գրելու պատճառը, մեզ հայտնի չէ։ Բաբայանը 2022 թվականի հոկտեմբերին էր նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, երբ նախագահը դեռ Սասուն Խաչատրյանն էր։ 2024-ի նոյեմբերին, սակայն, Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որից հետո՝ այս տարվա մարտի 20-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրվեց Արթուր Նահապետյանը։ Փաստորեն, Բաբայանն ազատման դիմում է ներկայացրել ՀԿԿ նոր նախագահի պաշտոնավարման մեկնարկից մեկ ամիս չանցած։

Related posts

Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք

Վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է․ Մանասյան

Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է