Հադրութում քաղաքացիական անձանց սպանությունները ՄԱԿ պաշտոնյան որակել է որպես պատերազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ կողմից հայտարարություն է տարածվել 1992թ. Աղդամի մերձակայքում իրադարձությունների վերաբերյալ, որում տեղ են գտել ավանդական մեղադրանքներ Հայաստանի հասցեին: Մեկնաբանություն ստանալու համար Aysor.am-ը դիմել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին:

«Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի: Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների, կորուստների համար:

Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված երկու պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակաշրջանում, ադրբեջանական կողմը դիմել է զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների: Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի Հադրութ շրջանում իրենց վերահսկողության ներքո հայտնված հայ քաղաքացիական անձանց սպանությունները միջազգային հեղինակավոր մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից որակվել են որպես պատերազմական հանցագործություն»:

Related posts

Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան