Կրկին ոսկե մեդալ․ սուսերամարտիկ Յանա Եգորյանն աշխարհի եռակի չեմպիոն է դարձել

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը Թբիլիսիում կայացած Սուսերամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ դառնալով աշխարհի եռակի չեմպիոն:
31-ամյա Եգորյանը ներկայացնում է Ռուսաստանի հավաքականը, որը առաջնությունում հանդես է գալիս չեզոք դրոշի ներքո։

Վճռորոշ գոտեմարտում նա 15:11 հաշվով հաղթել է լեհ մարզուհի Զուզանա Չեշլարին: Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանին այս հաղթանակը բերեց աշխարհի առաջնությունների արդեն երրորդ ոսկե մեդալը (նախորդ մեդալները նվաճել էր 2015 և 2019 թվականներին):
Թբիլիսիում կայացած աշխարհի առաջնությունը 2019 թվականից ի վեր առաջինն է, որտեղ ռուս սուսերամարտիկները ներկայացված են ամբողջ կազմով, թեև շարունակում են հանդես գալ չեզոք կարգավիճակով: Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաքում հուլիսի 22-30-ը:

Related posts

Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան

Հայաստանը Սփյուռքի մենթորը չպիտի լինի և չի կարող լինել, Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել. Փաշինյան

Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին