Դենվերի օդանավակայանում հրդեհ է բռնկվել Boing 737-ում. ուղևորներից ոմանք տարհանվելիս վնասվել են. տեսանյութ

Դենվերի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը հրդեհվել է թռիչքի ժամանակ վայրէջքի մեխանիզմի հետ կապված խնդիրների պատճառով։

173 ուղևորով ինքնաթիռը չի հասցրել թռիչք կատարել։ Բոլոր ուղևորները շտապ տարհանվել են։ Հինգ մարդ վիրավորվել է, նրանց տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները, մեկ ուղևոր հոսպիտալացվել է։

American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում անվադողի հետ կապված խնդիր է եղել։ Ուղևորները Մայամի կթռչեն մեկ այլ ինքնաթիռով։ Միջադեպը հանգեցրել է չվերթերի մեծածավալ ուշացումների։

Related posts

Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին

Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր

1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանը