Կրթական և մշակութային գործընթացներում անփոխարինելի է գրադարանավարի դերը. Վահրամ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը իր շնորհավորական խոսքն է հղել Հայաստանի գրադարանների աշխատակիցներին՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:

«Գրադարանայի՛ն գործի հարգելի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ կյանքում և ձեր շնորհակալ գործում:

Կրթական և մշակութային գործընթացներում անփոխարինելի է գրադարանավարի դերը: Գրադարանավարի զենքը գիրքն է, այն այսօր էլ, ինչպես և անցյալում, եղել և մնում է մեր հոգևոր-մշակութային իրողության սահմանապահը, գրադարանը՝ մեր ինքնության զինանոցը:

Ամուր պահենք, հզորացնենք, հավելենք մեր մտքի զինանոցը՝ մեր հաղթանակները մշակույթով, գիտությամբ, կրթությամբ վերակերտելու անձնուրաց հավատով:

Սիրելի՛ գրադարանավարներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ սեր ու հաջողություններ ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքում»,- ասված է նախարարի ուղերձում:

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին