Կրեմլը մեկնաբանել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, թե ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Այստեղեկությունը կեղծ է», – ասել է նա:

Պեսկովը նաև հերքել է այն պնդումները, թե Բերնսը հունվարին գաղտնի այցելել է Մոսկվա։

Հիշեցնենք, որ շվեյցարական Neue Zürcher Zeitung (NZZ) թերթը գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին խաղաղության ծրագիր է առաջարկել Կիևին և Մոսկվային:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ NZZ-ի, Բերնսիին ուղարկել է Կիև և Մոսկվա՝ խաղաղության դիմաց Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը ռուսական կողմին փոխանցելու առաջարկով։ Հրատարակության տվյալներով՝ երկու կողմերն էլ հրաժարվել են նման առաջարկից։

Հաղորդվում է, որ այս կերպ Բայդենը ցանկացել է խուսափել Ուկրաինայում տևական պատերազմից։ NZZ-ը նաև նշել է, որ միայն այն բանից հետո, երբ Բերնսը ձախողել է այս ծրագիրը, ամերիկացի առաջնորդը որոշել է Abraams տանկեր մատակարարել Կիևին։ Ըստ NZZ-ի՝ ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում իրենց տարածքի բաժանումը, իսկ Ռուսաստանի իշխանությունները վստահ են, որ «ամեն դեպքում, երկարաժամկետ հեռանկարում նրանք կհաղթեն պատերազմում»։

Սակայն ԿՀՎ-ի անանուն պաշտոնյան Newsweek-ին ասել է, որ NZZ-ի պնդումները «լիովին կեղծ են»: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Դավեթը հրապարակմանը ասել է, որ NZZ-ի հրապարակումը «ճշգրիտ չէ»։

Պաշտոնապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի մայիսին՝ Կիևի նախաձեռնությամբ։ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով բացառվում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ նախագահը Վլադիմիր Պուտինն է։ ՌԴ ԱԳՆ-ն հունվարին հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունների նախադրյալներ չեն տեսնում։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ