Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ. Մանրամասնում է ՀՀ ոստիկանությունը

ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:

Կատարվում է քննություն:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին