Կրակոց՝ Սևան-Երևան ճանապարհին

Հուլիսի 15-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի ծառայողներին Ավան վարչական շրջանում մի քաղաքացի հայտնել է, որ Սևան-Երևան ճանապարհին «Տոյոտա» մակնիշի մեքենայից կրակոցների ձայն է լսել:

Նշված ավտոմեքենան մայրուղու խանութներից մեկի մոտ կանգնեցվել է, որի 26-ամյա ուղևորը պարեկներին հայտնել է, որ ինքն է մեքենայից կրակոցներ արձակել: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ցուցմունք է տվել, որ Սևան-Երևան ճանապարհին գազային ատրճանակով մեքենայի սրահից դեպի օդ է կրակել, նաև հայտնել է, որ ատրճանակը գտնվում է մեքենայի սրահում:

Նախաքննական մարմին են ներկայացվել նաև «Տոյոտայի» վարորդն ու երեք ուղևորները:
Կատարվում է նախաքննություն:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը