Կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը

Սեպտեմբերի 1-հոկտեմբերի 1-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական կգործարկվի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այն կաշխատի ամենօրյա ռեժիմով, բացառությամբ՝ չորեքշաբթի օրերի։ Ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե: Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։

Գնացքը Գյումրու կառամատույցից կմեկնի ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կմեկնի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:

Ժամանում Մեկնում Մեկնում Ժամանում
– 7։30 Գյումրի – 18։47
7։42 7։43 Մայիսյան 18։35 18։34
7։54 7։55 Ջաջուռ 18։23 18։22
8։07 8։08 Ղալթաղչի 18։10 18։09
8։21 8։22 Նալբանդ 17։57 17։56
8։34 8։35 Սպիտակ 17։44 17։39
8։47 8։48 Արջուտ 17։27 17։26
8։59 – Վանաձոր 17։15 –

📌 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

🚄 Սեպտեմբերի 1-հոկտեմբերի 1-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական կգործարկվի…

Опубликовано ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ Четверг, 24 августа 2023 г.

Related posts

Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրիում

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին