Կուրտինի համալսարանի ավստրալացի գիտնականները պատմել են, թե ինչ կլինի Երկրի հետ 200 միլիոն տարի հետո

Մեր մոլորակի վրա կմնա միայն երկու օվկիանոս։ Գիտնականներն արդեն մտածել են ապագա գերմայրցամաքի անունը:

Կուրտինի համալսարանի ավստրալացի գիտնականները պատմել են, թե ինչ կլինի Երկրի հետ 200 միլիոն տարի հետո։ Ինժեներները սուպերհամակարգչի միջոցով մոդելավորել են տեկտոնական թիթեղների շարժումը և այն հազարավոր անգամ արագացրել։ Հետազոտությունը հրապարակվել է National Science Review ամսագրում:

Ի՞նչ կլինի Երկրի հետ 200 միլիոն տարի հետո.
1.Ավստրալիան կբախվի Եվրասիայի հետ և կգնա դեպի Ամերիկա.
2.Բոլոր մայրցամաքները կմիավորվեն մեկ հսկայական գերմայրցամաքի մեջ, որը կոչվում է Ամասիա:
3.Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կնվազի.
4.Խաղաղ օվկիանոսը կփակվի (կմնան միայն Հնդկական և Ատլանտյան օվկիանոսները):

Մայրցամաքների միավորումը նոր բնակլիմայական պայմաններ կստեղծի։ Գիտնականների կանխատեսմամբ՝ Երկրի վրա կլինի չոր եղանակ՝ ցերեկային բարձր ջերմաստիճանով։ Անտարկտիդայի ճակատագիրը դեռ չի կանխատեսվել։ Միգուցե նա ընդմիշտ անշարժ կմնա։

Պատմաբաններն ասում են, որ մայրցամաքների բախումը ցիկլային գործընթաց է։ Երկրի ողջ պատմության ընթացքում նման իրադարձություն արդեն եղել է։ Ամասիայի կազմավորումից հետո մայրցամաքները կրկին կառանձնանան և կձևավորվեն նորերը։

Related posts

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Սուրեն Պապիկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը