Կոտայքի և Երևանի անապահով 44,000 բնակիչ կստանան օգնություն սննդի տեսքով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ միանվագ սննդի բաշխում կիրականացնի Հայաստանի առավել խիտ բնակեցված մարզերից Կոտայքի և Երևանի անապահով 44,000 բնակչի, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցալ-տնտեսական հետևանքների պատճառով, հայտնում են նախարարությունից:
Օգնություն ստացողների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով 2020-ի հուլիս և օգոստոս ամիսներին իրականացված պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա։
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամավորների խմբերն ընտանիքների համար նախատեսված փաթեթների պատրաստման աշխատանքներն արդեն սկսել են (կամավորական աշխատանքներին կարող եք միանալ՝ զանգահարելով 077 77 90 85 հեռախոսահամարով)։ Սննդի բաշխման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց

Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով

2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան