Կողոպուտ կատարած 20-ամյա երիտասարդը հայտնաբերվեց

Հունվարի 23-ին, ժամը 21.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Քաջազնունու փողոցում հափշտակել են 20-ամյա քրոջ պայուսակը:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 26-ին Մասիսի փողոցում հայտնաբերվել, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տարվել Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները