Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող տղամարդը կալանավորվել է

Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ:

Այս մասին վկայող առերևույթ փաստական տվյալները ստացվել էին Քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում:

Բռնությունը զուգորդվել էր վերոնշյալ անձանց առողջությանը թեթև հատկանիշեր պարունակող և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ պատճառելով:

Ա.Գ.-ն պարբերաբար խախտել էր իր նկատմամբ կայացված անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումների պահանջները («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքի 7-րդ հոդված), ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել էր կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հաշվի առնելով հիշյալ անձի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից պահանջվել են քրեական վարույթի նյութերը և դատախազի սեփական նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Ա.Գ.-ի նկատմամբ 12 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, այն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել է միջնորդությունը:

Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում