Կյանք՝ կռվից հետո.գեղանկարչուհի Ժակլինի նոր շարքը

Կյանք՝ կռվից հետո. հային բնորոշ ուժով ու անկոտրում կամքով գեղանկարչուհի Ժակլին Սարգսյանը շարունակում է ստեղծագործել:Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով աշխատանքների մի ամբողջ շարք Շուշիի պետական թանգարանում մնաց:Արվեստագետի ոգին հանձնվել չգիտի.«Գյումրի-Շուշի» խորագրով գեղանկարչուհին նոր շարք է սկսել
Պատերազմի ընթացքում էլ գեղանկարչուհին շարունակել է ստեղծագործել:Ասում է՝ իր փոխարեն նկարներն են խոսում:Պատերազմի ծանր հիշողությունները մտքում՝ չի դադարել աշխատել:
Մարդկային կերպարներ, որոնք խոսում են հայի հարատեւ ու մշտարթուն գաղափարների մասին:Երեք սերունդ, երեք պատերազմ, որում տղամարդու կողքին ուժեղ հայ կինն է, մշտապես պատրաստ օգնելու ու ապավեն լինելու ազգին:

Related posts

Լրագրողների անվտանգությունը՝ արտակարգ իրավիճակների լուսաբանման առաջնահերթություն

Մանկապարտեզներում վերանայվել է երեխաների սննդակարգը

Անձնագիր՝ նոր կարգով․ գներ, ժամկետներ և տվյալների անվտանգության հարցեր