Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիրը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2025 թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրման մասին» որոշում:

Արդյունքում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում, կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիրը:

Related posts

Նարեկ Մովսիսյանը նշանակվել է Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ

Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան