Կիևը հայտնել է Աստրախանի նավահանգստին հարվածի և Իրանից «Շահեդ»-ների բաղադրիչներով և զինամթերքով նավը վնասելու մասին

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է ՌԴ Աստրախանի մարզի «Օլյա” նավահանգստին հարվածելու մասին։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հարվածի հետևանքով վնասվել է «Պորտ Օլյա 4» բեռնատար նավը, որը Իրանից «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ և զինամթերք էր տեղափոխում, գրում է Current time-ը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նշում է, որ «Օլյա» նավահանգիստը Ռուսաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես կարևոր լոգիստիկ կետ Իրանից ռազմական նշանակության ապրանքների մատակարարման համար։ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել «Օլյա» նավահանգստին հարվածը։ Shot տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են նավահանգստի վրա հարձակվել նաև այս տարվա ապրիլի 18-ին։ Աղբյուրի համաձայն՝ հարձակման նպատակն էր «խափանել Ռուսաստանից Իրան և այլ երկրներ հացահատիկի և այլ ապրանքների մատակարարման շղթան»։ Աստրախանի մարզի «Օլյա» նավահանգիստը Կասպյան տարածաշրջանի ամենամեծ ռուսական նավահանգիստն է։ 2025 թվականին այստեղ բացվել է մաքսային ձևակերպման պատուհան՝ կոնտեյներային և ընդհանուր բեռների, հացահատիկի ընդունման համար։

Related posts

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հարավային Կովկաս

ՇՄ նախարարը լսել է գործընկերների ակնկալիքները COP17-ի նախագահությունից և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները