Կիրականացվի կլիմայակայուն գյուղատնտեսության կարողությունների բազմամակարդակ ինտեգրացված զարգացման ծրագիրը

Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում իրականացվելու է կլիմայակայուն գյուղատնտեսության կարողությունների բազմամակարդակ ինտեգրացված զարգացման ծրագիրը:

Ծրագիրն առաջիկա 3 տարում իրականացնելու են «Կանաչ արահետ» և «Հույսի նշան» կազմակերպությունները՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունվարի 14-ին ընդունել է «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում մարզպետը, կարևորելով ծրագիրը, համագործակցության ու աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Նշենք, որ ծրագրի նպատակն է ՀՀ հյուսիսային մարզերի գյուղական համայնքներում մեղմել աղքատությունը՝ նորարար, կայուն և կլիմայի փոփոխություններին հարմարվող գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման միջոցով։ Ծրագրով կթիրախավորվեն խոցելի խմբերը։ Ծրագրի վերջնարդյունքների ցուցանիշներով նախատեսվում է 3 մարզերի 6 բնակավայրերի 280 փոքր ֆերմերային տնտեսությունների ան գործունեությունից եկամուտներն ավելացնել 20%-ով։ Ծրագիրը կաջակցի ավելի քան 360 փոքր տնտեսությունների, որոնց առնվազն 50%-ը կանայք են՝ գիտելիքների տարածման ու շուկայավարման հարցերում համագործակցության բարելավման և նոր ու կայուն գյուղատնտեսական մեթոդների կիրառման միջոցով ավելացնելու եկամուտները՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մարտահրավերները:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար