ԿԸՀ-ն բավարարեց Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդման և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի («Հայաստան» կուսակցությունների դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Բարսեղյանի և նույն դաշինքի անդամ Ասատուր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները ԿԸՀ են ներկայացվել հունիսի 16-ին։
Բացի այդ, հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը