Կդառնաք խաբեության զոհ և կկրեք ֆինանսական կորուստներ. Ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20 000 ՀՀ դրամ եկամուտ։
Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասված է հաղորդագրության մեջ:

❌Զգուշացե՛ք, խարդախություն է‼️

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS…

Опубликовано ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs Суббота, 30 марта 2024 г.

Related posts

Սպորտային ակրոբատիկայի մրցումներ Գյումրիում

Տոն, երաժշտություն ու վերանորոգված դասարաններ՝ Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում

Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է