ԿԳՄՍ նախարարը դիմել է ԼՂ-ից ժամանած ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով ԼՂ-ից ժամանած ուսուցիչներին:

«ԼՂ-ից մեզ մոտ գտնվող սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել։
Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ secretariat@escs.am, որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»,- գրել է Անդրեասյանը:

Related posts

Երբվանից պարտադիր կլինի ձմեռային անվադողերով երթևեկելը

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Տավուշի մարզպետի աշխատակազմը 1.2 մլն դրամով նոր լուսանկարչական ապարատ կգնի