Կարող է պարզվել՝ քարտեզի վրա Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Ասում են, որ Ադրբեջանի նախագահն ասել է՝ չկա Սևան, կա Գյոկչա, մինչդեռ հնչել է հայտարարություն, որ ցարական ժամանակների քարտեզում Սևան չկա, կա Գյոկչա: Ոչ մեկը չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի՝ ինչ քարտեզի մասին է խոսքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

«Եթե այդ քարտեզը հանեին մեր լրագրողները, օրինակ, կտեսնեին, թե այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարող է աննպաստ լինել Ադրբեջանի համար: Օրինակ՝ կարող է պարզվել՝ այդ քարտեզի վրա Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա. իսկ դա ո՞նց մեկնաբանենք: Անօգուտ գործողություն է: Էլ չեմ ասում՝ եթե ցարական քարտեզներով գնանք, և ինչու միայն ցարական, դրանից առաջ՝ սուլթանական, դրանից առաջ՝ շահական, դրանից առաջ՝ խանական, դրանից առաջ՝ խալիֆայական այդ քարտեզներում ո՛չ Հայաստանի Հանապետություն կա, ո՛չ Ադրբեջանի Հանրապետություն: Ես համարում եմ, որ սա անիմաստ թեմա է, և անիմաստ քննարկումներ են, առավել ևս՝ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Ոստիկանները 9 կգ կանեփի չորացված զանգված են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները