Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարությանը

Հուլիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում կալանավորված ԼՂ նախկին ղեկավարությանը:

Armtimes.com-  ի փոխանցմամբ, այցի մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ տեղեկությունը տարածել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալված անձանց հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին