Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

Այս տարվա մայիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները այցելել են Բաքվի բանտերում ապօրինի պահվող Ղարաբաղի նախկին ղեկավարներին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«Ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են եղել, պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ։

ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված զանգվածային ռազմական ագրեսիայից հետո ապօրինաբար ձերբակալել են ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

Related posts

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

«Հուսանք՝ Վրաստանի օրինակը կստիպի մեզ մտածել»․ Գյումրու «Շիրակի» նախագահ Արման Սահակյան

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյան