Կարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի պետը տեսահսկման ժամանակ նկատել է, որ կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում ազատազրկված անձի հետ հանդիպման եկած քաղաքացին դրսևորում է կասկածելի և տարօրինակ վարքագիծ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ տեսահսկվող սենյակ այցելելուց հետո քաղաքացու խուզարկությամբ գոտկատեղի հատվածից հայտնաբերվել է մեկ փաթեթ՝ ընդհանուր 41.5 գրամ քաշով: Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգվածով երկու առանձնացված փաթեթ, ևս երկու փաթեթ՝ 17.2 գրամ ընդհանուր քաշով, սպիտակ, փոշենման զանգվածներով:

Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Related posts

Հորդորում ենք զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի. ՊԵԿ