Կարգավորման միակ ճանապարհը ԼՂ շուրջ ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունների իրականացումն է. Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Դմիտրի Պեսկովը նշել է, որ վերսկսված մարտերը լուրջ անհանգստության տեղիք են տվել, սակայն նրա խոսքով՝ ռուսական միջնորդությունը օգնել է դադարեցնել դրանք:

«Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը. կարգավորման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունների իրականացումն է»,- նշել է Պեսկովը և հավելել, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է կատարեն իրենց պարտավորությունները, և հենց դա կլինի նման միջադեպերի կանխարգելման երաշխիքը:

Related posts

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի

«Սյուրպրիզներ չեն լինելու»․ Շիրակի մարզպետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին