Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և կատարել 27.07.2022 թվականի արտադրած 0.5% յուղայնությամբ թանի նմուշառում:

Նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ նշված ապրանքատեսակը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերի պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:

«Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ի տվյալ արտադրատեսակի՝ 0.5% յուղայնությամբ թանի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Տրվել է կարգադրագիր տվյալ խմբաքանակի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:

‼️ Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

✅ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի…

Опубликовано ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Четверг, 4 августа 2022 г.

Related posts

ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար