Կառավարությունը 56 մլն 622 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզին երկու սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

Կառավարությունն այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացրել է 56 մլն 622 հազար դրամ երկու սուբվենցիոն ծրագրերի (1-ին փուլ) համաֆինանսավորման նպատակով։ Գումարի 27 մլն 728 հազար դրամը Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի պետության համամասնությունն է, ծրագիրը երկու փուլով է իրականացվել, աշխատանքները մեկնարկել են 2021-ին։
28 մլն 893 հազար դրամն էլ ուղղվելու է Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։ Սուբվենցիոն այս ծրագրով ևս աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։ Երկու փուլերի արժեքը 244 մլն 221 հազար դրամ է, կառավարությունը կտրամադրի գումարի 60 տոկոսը։ Շինաշխատանքներն իրականացվում են «Շինարար» ՍՊԸ -ի կողմից։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել