Կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետությանը հատկացվեց 13 մլրդ 473 մլն դրամ

Կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետությանը հատկացվեց 13 մլրդ 473 մլն դրամ՝ 2021 թ. հոկտեմբերի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբերի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար:

«2020 թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունն այս որոշմամբ, ըստ էության, մոտենում է 100 մլրդ-ին, և սա շատ կարևոր է, ու մենք շարունակելու ենք այս գործընթացը մի նկատառմամբ՝ զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պետք է ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունն Արցախում խթանելու նպատակով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Related posts

ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի

Մկրտության արարողությունից հետո 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ

Ծննդյան նպաստ՝ մեկ չափ բոլորի համար․ ի՞նչ է փոխվելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից