Կառավարության հումանիտար կենտրոնը հայտնել է բռնի տեղահանվածների վերաբերյալ վերջին տվյալներն ըստ մարզերի

Ժամը 14:00-ի դրությամբ  ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 62 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 82 հազար 827:

Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքով՝ շարունակվում է նաև տեղաբաշխումն ըստ մարզերի:

Ժամը 16:00-ի դրությամբ պետության առաջարկած կեցավայրերում է գտնվում 34 607 անձ:

Այժմ՝ տեղաբաշխումն ըստ մարզերի.

Արագածոտն՝ 187

Արարատ՝ 8194,

Արմավիր՝ 3104,

Գեղարքունիք՝ 3009

Լոռի՝ 1626

Կոտայք՝ 9490

Շիրակ՝ 1391

Սյունիք՝ 2273

Վայոց ձոր՝ 1740

Տավուշ՝ 1902

Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ կեսգիշերից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածների հոսքը զգալիորեն նվազել է:

Related posts

Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Ձևակերպումը, թե ինչ է տեղի ունենալու ՀէՑ-ի հետ, կախված է նրանից, թե ամեն մեկը իրեն ոնց է դիրքավորում այդտեղ. Արման Եղոյան

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն