Կառավարության կամ վարչապետի անունը շոշափողներն իրենց գեղեցիկ գլուխները պատով են տալիս. Փաշինյան

Կառավարությունը բոլորի շահերը հավասարապես պաշտպանում է և առաջ է գնում հավասարակշռված շահով։ Այդ մասին Ազգային ժողովում ի պատասխան «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորգիսյանը բարձրացրել էր Աղբյուր Սերոբի 18 հասցեում իրականացվող շինարարության մասին հարցը, որի շուրջ բողոքներ կան հարակից բնակելի տների բնակիչների կողմից։ Պատգամավորը նշեց, որ ըստ բնակիչների, շինարարության հետ կապվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը, դրա համար էլ այն թույլատրվել է իրականացնել։

«Եթե այսօրվա Հայաստանում այդ շինարարությունը սկսվել է, այնքան անհավանական եմ համարում, որ այդ շինարարության մեկնարկի մեջ որևէ ապօրինի բան տեղի ունեցած լինի։ Ասում եք, թե Սուքիասյանների անունն է շոշափվում այդ շինարարության հետ, ուրիշ տեղ՝ Խաչատրյանների, Գորգիսյանների, Մարուքյանների, Փաշինյանների՝ բոլորի անունները շոշափվում են։ Հայաստանում ամենուրեք բոլորի անունները շոշափվում է։ Ես կարող եմ մի բան ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ կառավարության կամ վարչապետի անունը շոշափվում է, այդ շոշափողներն իրենց գեղեցիկ գլուխները պատով են տալիս ուղղակի» , –  ասաց վարչապետը։

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը