Կապիտոլիումի շենքի մոտ հրաձգություն է սկսվել, կա վիրավոր

ԱՄՆ-ում հրաձգություն է սկսվել Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում: Այս պահին ոստիկանության և գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունենում:

Ցուցարարներից մեկը կրծքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ԱՄՆ Կոնգրեսի շենքում, հայտնում է PBS-ը հղում անելով  աղբյուրներին:

Շենքի ներքին միջանցքներում լսվում են կրակոցների ձայներ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործում ցուցարարներին ցրելու համար:

Related posts

Գյումրիում ստեղծված ծրագրերը՝ աշխարհի տարբեր երկրներում

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած