Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նոյեմբերի 6-ին՝ ժամը 17։10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Վ․Հ․-ն, մինչ բնակելի գոտի մուտք գործելը, ենթարկվել է անձնական խուզարկության։

Քրեակատարողական ծառայողները Վ․Հ․-ի բերանի խոռոչից հայտնաբերել են երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 47 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված, իսկ երկրորդում՝ թմրամիջոցի նմանվող, 7 գրամ քաշով, շագանակագույն զանգված։ Բացի դրանից՝ նրա ներքնաշորի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս։

Հայտնաբերված նյութերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ