Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Կամչատկայում երեք օր առաջ անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, հայտնել է ՌԴ Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը։

Դեկտեմբերի 19-ի ցերեկը ինքնաթիռն անհետացել էր և եռօրյա որոնումներից հետո հայտնաբերվել։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել՝ երկու օդաչու և մեկ ուղևոր։ Նրանք բոլորը ողջ են, տարհանում է ընթանում:

Մարդկանց նստեցրել են Մի-8 ուղղաթիռը, որը շարժվել է դեպի Միլկովո գյուղ։

Ինչպես պարզաբանել է «Ռոսվիացիայի» ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն, ինքնաթիռը հայտնաբերվել է Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում Տունդրովայա լեռան տարածքում։

Այն հայտնաբերվել է Մի-8 ուղղաթիռով, որն ուղարկվել է վթարի կասկածելի վայր։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին