ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Նշենք, որ ռուսական «Գազպրոմ» բանկը ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, բայց այդ հարցում Թուրքիային տրվել են արտոնություններ։

Ըստ Բայրաքթարի՝ ԱՄՆ-ի այդ որոշումն ուղղակիորեն կազդի Ռուսաստանի հետ Թուրքիայի բնական գազի առևտրի վրա։ Նա նաև հիշեցրել է, որ նման արտոնություն Թուրqիային տրվել է Իրանի դեմ պատժամիջոցների գործընթացում և եթե նման արտոնություն չտրվի դա կարող է նշանակել, որ պատժամիջոցների թիրախ է նաև Թուրքիան։

Նշենք, որ այս հարցի շուրջ այլընտրանքային լուծումներ գտնելու համար Թուրքիան բանակցություններ է վարել Ռուաստանի հետ և քննարկվել են հնարավոր սցենարները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել բանկի և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունների նկատմամբ։

Related posts

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու